Ջերարդը հոգնել է Լեմպարդի հետ համեմատություններից
SPORTԱմերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նշել է, որ հոգնել է Անգլիայի հավաքականում իր նախկին թիմակից Ֆրենկ Լեմպարդի հետ համեմատություններից:
«Ես հույս ունեի, որ MLS տեղափոխությունից հետո մարդիկ կդադարեն ինձ համեմատել Լեմպարդի հետ: Նա իսկական լեգենդ է եւ մեկն է այն ֆուտբոլիստներից, որը կօգնի բարձրացնել լիգայի մակարդակը: Սակայն երկուսս էլ ավարտել ենք ելույթներն Անգլիայի հավաքականում, եւ ես չեմ հասկանում, թե ինչու է պետք դարձյալ անդրադառնալ այդ թեմային»,- 35-ամյա անգլիացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ անգլիացի 2 կիսապաշտպաններն այս մրցաշրջանից առաջ էին տեղափոխվել MLS, որում Լեմպարդը խաղում է «Նյու Յորք Սիթիի» կազմում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



