Տարվա ամենագեղեցիկ և նորաձև վերնաշապիկ զգեստները
VIDEOՏարեցտարի վերնաշապիկ զգեստներն ավելի մեծ տեղ են գրավում կանացի զգեստապահարանում: Դրանք հիանալի համապատասխանում են գրեթե յուրաքանչյուր կազմվածքի: Ահա այս գարնան ամենանորաձև մոդելները:
Այս սպիտակ լայն մոդելը համադրիր կոպիտ կոշիկների, գոտու ու գլխարկի հետ: Այս կերպարով կարելի է գնալ երեկույթի կամ սրճարան:

Ատլասե նուրբ մոդելը կարելի է կրել ռեստորանում ընթրելու: Այն կանացի ու էլեգանտ տեսք կհաղորդի:

Ռոմանտիկ կետիկավոր զգեստը լավ տարբերակ է ժամադրության համար: Համադրիր այն բոտիլիոնների հետ:

Կապույտ երկար մոդելը կարելի է կրել ռեստորան, թատրոն կամ ցուցադրության գնալիս: Այն գեղեցիկ տեսք ունի բարձրակրունկների հետ:

Դեղին oversize զգեստը կրիր սպիտակ կեդերով ու օրիգինալ պայուսակով: Այս կերպարը մաքսիմալ հարմարավետ է ու թեթև:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



