Զապորոժիեի հայկական համայնքը նշել է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը (լուսանկարներ)
SOCIETYԱպրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն այցելել է Զապորոժիե: Նրա այցը կատարվել էր Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի նախաշեմին, որը նշվում է թե՛ ուղղափառ քրիստոնյաների, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների կողմից: Այս օրը՝ մայրության եւ գեղեցկության տոնը, նշվում է նաեւ հայ ժողովրդի կողմից:
Տոնի առթիվ պատարագ մատուցվեց հայ առաքելական եկեղեցու Զապորոժիեի տաճարում, ապա տոնական արարողություններից հետո եկեղեցու տարածքում կայացավ տեղի հայկական պարի եւ վոկալ խմբի երիտասարդ ուսանողների համերգը:
Ի դեպ, Զապորոժիեի հայ համայնքում ազգային տոները միշտ էլ մեծ մասշտաբայնությամբ են նշվում: Համայնքի ղեկավար Արտաշ Սարգսյանի ջանքերով, հայերը Զապորոժիեում չեն կտրվում հայկական ավանդույթներից, հակառակը՝ դրանք պահպանում և փոխանցում են սերունդներին:
Զապորոժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծել է, որ Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը տարբեր ժողովուրդների եւ դավանանքների համար խորհրդանշում է բարի կամքի մարդկանց միասնությունը. «Բոլոր ուկրաինացիները, անկախ իրենց կրոնից ու էթնիկ ծագումից, մեկ ժողովուրդ են: Մենք բոլորս միավորվում ենք մեր ընդհանուր հայրենիքի շուրջ, անկախ ու ինտեգրված ուկրաինական պետության գաղափարի շուրջ, մեր հասարակության եւ երկրի ստեղծման եւ զարգացման ցանկության շուրջ»,-ասել է Ռուդոլֆ Հակոբյանը:
Միջոցառման հյուրերն էին Զապորոժիեի հայկական համայնքի ներկայացուցիչներ, Զապորոժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի նախագահ Նոուֆալ Համդանին, Զապորոժիեի շրջանի պետական կառավարման վարչության տնօրեն, մշակույթի, ազգության եւ կրոնի բաժնի տնօրեն՝ Վլադիսլավ Մորոկոն:









1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



