Ռուսաստանը Դոնբասում նոր զենք է փորձարկում. Ուկրաինայի նախագահ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ սենատորների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում իր նոր զինատեսակն է փորձարկում, փոխանցում է Корреспондент-ը։
Այսօր Ջոն ՄքՔեյնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Պորոշենկոն պատմել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին։
«Մենք 20-րդ դարի զենքով պայքարում ենք 21-րդ դարի զենքի դեմ, քանի որ Ռուսաստանը Դոնբաս է մատակարարում ժամանակակից սպառազինություն՝ օգտագործելով Ուկրաինան որպես թեստային պոլիգոն նորագույն նմուշները փորձարկելու համար»,- նշել է Պորոշենկոն։
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ամուր դիրքորոշման և դժվարին ժամանակներում Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես՝ նշել է ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժությունների կարևորությունը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



