Էյֆելյան աշտարակում վերսկսել են այցելուների ընդունումը
INTERNATIONAL NEWSԷյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին վերաբացվել է այցելուների համար, ընդ որում մինչեւ նոյեմբերի 18-ի գիշերն այն կլուսավորվի Ֆրանսիայի դրոշի գույներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է օբյեկտը շահագործող ընկերությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշտարակն այցելուների համար բացելու որոշումն ընդունվել է անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո: Այն բացվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 19:30-ին):
Վիճակագրության տվյալների համաձայն՝ ամեն օր Էյֆելյան աշտարակ է այցելում 15-20 հազար մարդ: Այն փակվել էր Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



