Նեմցովի սպանության գործով մեղադրյալին կորոնեն Դուբայում
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն առնչություն ունենալու մեջ մեղադրվող Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նրան կորոնեն Դուբայում, հաղորդում է «Կոմրեսանտը»:
Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան հայտնել է, որ քննության ներկայացուցիչներն արդեն դիմել են դատարան՝ Մուհուդինովին կալանավորելու միջնորդությամբ:
Հաղորդվում է, որ ենթադրաբար Մուհուդինովը թաքնվում է Դուբայում, նա այնտեղ է մեկնել այս տարվա գարնանը:
Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի ներկայացուցիչ Վադիմ Պրոխորովը հույս ունի, որ մեղադրյալին ԱՄԷ-ից ստանալն ավելի հեշտ կլինի, քան գտնել նրան Չեչնիայում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



