Ծիրանաչրով կեֆիրը օգտակար է սրտին, անեմիայի, մարսողական համակարգի խնդիրների դեպքում, օգտակար է աչքերի համար, հարուստ է А վիտամինով, առանց որի մարդու օրգանիզմի նորմալ գործունեությունն անհնար է:
Սև սալորաչրով կեֆիրը հիանալի օգնում է փորկապության, ավիտամինոզի, նյարդային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում; Այն բարձրացնում է աշխատունակությունը, կանոնավորում է ճնշումը, լավացնում է նյութափոխանակությունը:
Թզի չրով կեֆիրը լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը: Թզի չիրը բժշկության մեջ կիրառվում է օնկոլոգիական հիվանությունների զարգացման դեմ, այն նաև պարունակում է մի շարք արժեքավոր միկրոտարրեր. երկաթ մագնիում, կալցիում, կալիում, А և В վիտամիններ: Այն նաև պարունակում է ֆիցին, որը ներծծում է անոթային թրոմբները:
Չամիչով կեֆիրը օգտակար է տեսողության համար, հանում է աղիքային անանցանելիությունը, կանխում է նյարդային համակարգի հիվանդությունները, օգտակար է անեմիայի բուժման դեպքում, վերահսկում է քաշը:





