Պենտագոնն արգելել է ամերիկացի զինվորականներին մոտենալ Փարիզին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պաշտպանության նախարարությունն արգելել է իր աշխատակիցներին այցելել Փարիզ: Ինչպես գրում է The Washington Post-ը, համապատասխան հրամանը հրապարակել է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
Եվրոպայում գտնվողն ամերիկացի զինվորականներին, քաղաքացիական անձնակազմին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարվել է չմոտենալ Փարիզին 50 կմ-ից մոտիկ: Նրանք, որոնց անհրաժեշտ է անհետաձգելի գործերով այցելել Փարիզ, պետք է իր ղեկավարությունից թույլտվություն ստանա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նախազգուշական այդ միջոցն ուղղված է սեփական աշխատակիցների պաշտպանությանը: Բացի այդ, այդ որոշմամբ մենք նվազեցնում ենք զբոսաշրջային հոսքը դեպի Ֆրանսիա, մինչ այդ երկրի իշխանությունները հետաքննություն են իրականացնում»,-հայտարարել են Պենտագոնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



