Երեւանում թալանել են բանկերից մեկի կառավարչի տեղակալի տունը
SOCIETYՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են Բակունցի փողոցի բնակչի տուն, և բնակարանից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար:
Ըստ աղբյուրի՝ թալանված բնակարանի սեփականատերը 44-ամյա Հ.Գ.-ն է, որը բանկերից մեկում աշխատում է կառավարիչի տեղակալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



