Նավթի արդյունահանման ծավալներն ԱՄՆ-ում 2018-ի դեկտեմբերին ռեկորդային են եղել երկրի ողջ պատմության ընթացքում
ECONOMICSԱՄՆ-ում նավթարդյունաբերության ծավալները 2018-ի դեկտեմբերին հասել են ռեկորդային ցուցանիշի երկրի պատմության ողջ ընթացքում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը, նավթի արդյունահանման տարեկան ծավալներն աճել են 17 տոկոսով և գերազանցել են 1970-ին գրանցված ռեկորդը:
ԱՄՆ-ում նավթի արդյունահանման տարեկան ծավալը 2018-ին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով օրական 10,96 մլն բարել, որն օրական 1,6 մլն բարելով ավելին է 2017-ի համեմատ: 2018-ի դեկտեմբերին արդյունահանման ծավալն ԱՄՆ-ում կազմել է օրական 11,96 մլն բարել:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ նավթի արդյունահանումը կշարունակի աճել 2019-ին և 2020-ին՝ հասնելով օրական 12,3 մլն և 13 մլն բարելի՝ համապատասխանաբար:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



