Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


90 տարի անց նավը վերադարձել է, որն անհետացել էր Բերմուդյան եռանկյունում

LIFE

Կուբայի մերձափնյա պահակախումբը Կարիբյան ծովում հայտնաբերել է մի նավ, որը շուրջ մեկ դար առաջ ընկել էր Բերմուդյան եռանկյունու մեջ։ Մայիսի 18-ին Կուբայի իշխանությունները հայտնել են Կարիբյան ծովում հին նավի հայտնաբերման մասին՝ առանց անձնակազմի։ Ըստ նրանց վկայությունների՝ գտնված նավն ամերիկյան հանրահայտ SS «Cotopaxi» շոգենավն է, որը Բերմուդյան եռանկյունում կորել էր 1925 թ. դեկտեմբերի 1-ին։

Կուբայի իշխանությունները գրանցել են շոգենավի հայտնվելու մասին դեռ մայիսի 16-ին, երբ այն երևացել է արևմուտքից՝ նավարկության համար արգելված գոտում։ Նավի անձնակազմի հետ կրկնվող անհաջող փորձերից հետո նավին ընդառաջ են գնացել Կուբայի մերձափնյա պահակախմբի երկու առագաստանավեր։ Հասնելով նպատակակետին՝ սահմանապահներն ապշել են. նավը շատ հին էր և ժանգոտված։

Նրանք առավել շատ զարմացան, երբ բարձրացան նավամատույց. այնտեղ անձնակազմ չկար, և դատարկություն էր տիրում։ Ակնհայտ դարձավ, որ նավը լքված է եղել տասնամյակներ շարունակ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայտնաբերված շոգենավը կառուցվել է դեռ հարյուր տարի առաջ և Բերմուդյան եռանկյունու լեգենդի մի մասն է հանդիսանում։

Ամենայն հավանականությամբ, գտնված նավն այն նույն SS «Cotopaxi» է, որը խորհրդավոր կերպով անհետացել է 1925-ին։ Նավն ուսումնասիրելիս դրա մատույցում գտել են այն նավաստու օրագիրը, ով նավի անհետացման պահին ծառայում էր Clinchfield Navigation Company ընկերությունում։ Օրագրի՝ իրականությանը համապատասխանությունը հաստատել է կուբացի մասնագետ Ռոդոլֆո Կրուս Սալվադորը։

Նա պատմել է, որ օրագիրը մի շարք արժեքավոր վկայություններ է բովանդակում անձնակազմի առօրյայի մասին, սակայն, ցավոք սրտի, այնտեղ ոչինչ չի խոսվում նավի անհետացման վերաբերյալ։ Փաստաթղթում նկարագրվում են հետաքրքիր մանրամասներ, որոնք գրանցվել են մինչ նավի անհետանալը։ Վերջին գրառումն արվել է 1925-ի դեկտեմբերի 1-ին։ Հենց այդ օրը SS «Cotopaxi»-ն աղետի ազդանշան է տվել ու դադարել կապի մեջ գտնվելուց։ Այդ պահից ի վեր 90 տարի շարունակ նավից ոչ մի լուր չի ստացվել։

1925-ի դեկտեմբերի 31-ին այն գրանցվեց անհետ կորած նավերի ցանկում և ընդգրկվեց Բերմուդյան եռանկյունու լեգենդի մեջ։ SS «Cotopaxi»-ն ծով է դուրս եկել Հարավային Կարոլինայի Չարլսթոն նավահանգստից 1925-ի նոյեմբերի 29-ին։ Նավարկման ժամանակ նավի վրա գտնվել են 32 նավաստիներ՝ կապիտան Մայերի գլխավորությամբ։

Շոգենավը պետք է 2340 տոննա ածուխ տեղափոխեր Կուբայի մայրաքաղաք՝ Հավանա, սակայն նավահանգստից դուրս գալուց երկու օր անց անհայտ պայմաններում կորել է։ Եվ քանի որ բեռնատար շոգենավի տեղակայման վերաբերյալ վերջին 90 տարում ոչ մի լուր չի եղել, Կուբայի Նախարարների միության փոխնախարար, գեներալ Աբելարդո Կոլոմեն խոստացել է, որ իր պետության իշխանությունները հատուկ հետազոտություն կիրականացնեն՝ բացահայտելու համար խորհրդավոր նավի գաղտնիքը։

Հիշեցնենք, որ Բերմուդյան եռանկյունին ընդգրկում է Բերմուդյան կղզիների, Մայամիի և Պուերտո Ռիկոյի տարածքները։ Այս տարածքում անհետ կորել են տասնյակ ինքնաթիռներ և նավեր, որոնց մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։

Այս խորհրդավոր անհետացումների մեղավորներ համարում են գերբնական ուժերին՝ ընդհուպ մինչև այլմոլորակայիններ։ Սակայն այս տեսությունները գոյություն ունեն ժողովրդի շրջանում, իսկ գիտնականները դրանք չեն ընդունում և Բերմուդյան եռանկյունում բոլոր անոմալիաները բացատրում են մարդկանց կողմից սխալ նավագնացությամբ և հնարավոր բնական երևույթներով։

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding