Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Մա՞րդ են, թե՞ մարդ չեն. երբ կեղծ հումանիստական տեսությունը պարզապես աղճատում է մարդկային բնությունը

SOCIETY

Past.am

Վերջին շրջանում հաճախ քննարկվող ու շահարկվող թեմաներից մեկին է մանրամասնորեն անդրադարձել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հոդվածը հրապարակում ենք ամբողջութամբ:

Սիրելիներ,

Մշտապես փորձել եմ հրապարակային չանդրադառնալ այս թեմային, այն համարելով քարոզչություն, որոշակի նպատակով արված, որը փորձում է վառ պահել խնդիրը և հնարավորինս արծարծել այն տարբեր հետաքրքրություններ և շահեր ունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից: Այսուհանդերձ, ի նկատի ունենալով վերջին օրերին ավելորդ հուզականությամբ բորբոքվող խնդիրը և բազմաթիվ հավատացյալների կատարած հարցադրումները՝ փորձել եմ համապարփակ կերպով ներկայացնել հարցի էությունը և դիտարկել ու քննել այն հոգևոր ընկալմամբ՝ երբեք հավակնությունը չունենալով ներկայացնել Եկեղեցու ամբողջական տեսակետը: Մի փոքր երկար է և համբերատար ընթերցում է պահանջում, այդուհանդերձ այլ կերպ էլ հնարավոր չէր անդրադառնալ սույն խնդրին:

ՄԱՐԴ Ե՞Ն, ԹԵ՞ ՄԱՐԴ ՉԵՆ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող «բանավեճը», այսպես կոչված, «սեռական փոքրամասնությունների» հանրային կյանքում կարգավիճակի մասին փորձում է այն համարել ոչ թե սեռական շեղում կամ այլասերում, այլ սոսկ «սեռական կողմնորոշումներից» մեկը, որը պետք է հավասարապես հանրային արտահայտություն, ընդունելություն և հարգանք վայելի: Միևնույն ժամանակ այն պնդում է, որ համասեռամոլ վարքագիծը ի ծնե նախասահմանված երևույթ է և, հետևաբար, ընդունելի: Այսպիսով, այն նաև միտումներ է դրսևորում, և արդեն իսկ որոշ երկրներում ընդունված է օրենքի մակարդակով մարդկային մտածողության և հանրային ընկալման մեջ վերաձևափոխելու ընտանիք հասկացողությունը և նրա սրբազնությունը՝ այն համարելով ոչ թե կնոջ և տղամարդու ամբողջական միավորում, այլ զուտ երկու անձանց միություն, խորհդաբանական բարձրագույն աստիճանից նվազեցնելով նրա արժեքը սոսկ պայմանագրային համաձայնության: Բնականաբար, այսպիսի միության կյանքում անխուսափելի են լինում նաև երեխաների ընդգրկումը և որդեգրությունը, որն ինքնին արդեն իսկ խախտում է թե՛ երեխայի իրավունքը և թե՛պատկերացումները ընտանիքի մասին:

Համասեռամոլության գաղափարական հենքը մարդկային իրավունքի տեսությունն է և դրա համար հարթակ ծառայող թաքնված «գենդերային հավասարության և ինքնության» կեղծ հումանիստական տեսությունը, որը պարզապես աղճատում է մարդկային բնությունը՝ տարանջատելով երկու էությունների՝ կենսաբանական և սոցիալական կամ զգացմունքային, այսպիսով մարդու արժանապատվության կամ պատվի վերաբերյալ հիմնական բարոյական և հոգևոր ամբողջական ըմբռնումը՝ վերածելով սոսկ իրավունքի պաստառի ներքո գոյություն ունեցող էակի գաղափարի:

Այս առումով ներքոբերյալ համառոտ վերլուծությունը կատարել ենք՝ քննելով սուրբգրային աղբյուրը, բնական օրենքի ընկալումը, հրապարակում առկա տեսություններն ու փաստարկները, ինչպես նաև Եկեղեցու վերաբերմունքը, հոգևոր ընկալումը՝ քննելով այն հովվական խնամքի տեսանկյունից:

Ա. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ

Աստվածաշնչում նույնասեռական վարքագծի մերժումը արդեն իսկ տեսնում ենք Ծննդոց գրքում (Ծննդ. 19) Սոդոմի և Գոմորի պատմության մեջ, որի կործանման պատճառը հիմնականում նույնասեռական մեղքի վարքագիծն էր և կենցաղավարությունը: Այս վկայությունը հաստատվում է նաև սուրբգրային այլ հատվածներով, որոնց մասին կխոսենք ստորև:

Փորձելով վերամեկնաբանել սուրբգրային հատվածները՝ որոշ համասեռամոլ գործիչներ շեշտում են, որ Հին Կտակարանի բարոյագիտական թելադրանքները պետք է այլ կերպ դիտարկել, քանի որ դրանց մեծ մասը վերաբերում էին ծիսական ընկալմանը և պահանջներին, ինչպես օրինակ խոզի միս չուտելը, թլփատությունը և այլն, որոնք այսօր այլևս պարտադիր չեն նկատվում:

Բնականաբար այսպիսի մոտեցումը սխալական է, քանի որ եթե նույնիսկ ծիսական պահանջներն այլևս պարտադրող չեն, այսուհանդերձ բարոյական թելադրությունները պարտադիր են: Այսինքն, թեև Աստծուն ընծայվող ծիսական արարողությունները ենթակա են փոփոխության տարբեր ժամանակների և մշակույթների մեջ և համար, բարոյական և բարոյագիտական պահանջները հավիտենական են և պարտադիր բոլոր մշակույթների համար:

Աստվածաշունչը և Սուրբ Եկեղեցու ուսմունքը աներկբայորեն մերժում են նույնասեռական հարաբերությունները՝ այն համարելով Աստվածաստեղծ մարդկային բնության խախտում:

Նոր Կտակարանում Սուրբ Պողոս առաքյալը, նկարագրելով հեթանոսների միջավայրը, նույնասեռական հարաբերությունները համարում է ամենածանր մոլություններ և անարգ կրքեր, որոնք քայքայում են մարդկային բնությունն ու մարմինը. «Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նոյնպես եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում եւ փոխարենը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը։ (Հռ Ա:26-27): «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն»։ (Ա.Կորնթ. Զ:9,10):

Նույն կերպով նաև ողջ հայրաբանական միտքը ուղղակի և աներկբայորեն մերժում է նույնասեռական հարաբերությունը (Հովհան Ոսկեբերան, Գրիգոր Նյուսացի Կանոն 4, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստվածաբան Կանոն 7 )՝ համարելով նրանց ավետարանի թշնամիներ:

Այսպիսով հստակ է, որ Սուրբգրային միտքը անընդունելի է համարում նույնասեռական վարքագիծը և այն կամայական արգելք չէ, այլ, ինչպես մյուս բոլոր բարոյական թելադրանքները, հիմնված է նաև բնական օրենքի վրա:

Բ. ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Համառոտ կերպով անդրադառնալով բնական օրենքի տեսությանը՝ ակնառու է, որ հանրային կյանքում մարդիկ ունեն հիմնական և բարոյագիտական հայացքներ և ներըմբռնում (ինտուիցիա), որ նման վարքագիծը անբնական է: Այս իմաստով, օրինակ, մարդը ներըմբռնումով ընկալում է նաև, որ իր բնական սեռական հարաբերության զուգընկերը իր նման մեկ այլ մարդ է և ոչ թե կենդանիները: Նույն մտածումը վերաբերում է նաև միասեռական հարաբերություններին, այսինքն, տղամարդու բնական կողակիցը կամ զուգընկերը կինն է և հակառակը:

Բնական օրենքը հիմքն է գրեթե բոլոր բարոյագիտական ներըմբռնումների սահմանած չափանիշների: Այսինքն, դա մարդու արժանապատվությունը և արժեքն է, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ, որով մարդկային կյանքի քայքայումը կամ նրան պատճառված ֆիզիկակական կամ զգացական վնասը և ցավը համարվում է ոչ բարոյական, որն անընդունելի է նաև բազմաթիվ այլ բարոյագիտական հարցերի դեպքում, ինչպես օրինակ՝ մարդասպանությունը, առևանգումը, խեղումը, ֆիզիկական կամ հոգեբանական շահագործումը և այլն:

Գ. «Ի ԾՆԵ» ԵՎ 10%-ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ա) Համասեռմոլ վարքագիծ ունեցող շատերը պնդում են, որ ոչ թե իրենք են ընտրել այդ կյանքը, այլ այդպես ծնվել են, հետևաբար՝ այն բնական է իրենց համար: Այսուհանդերձ, այս տեսությունը թերի է, քանի որ եթե մի երևույթ մարդը չի ընտրել, չի նշանակում որ դա ի ծնե է: Շատ կրքեր ձեռք են բերվում կամ ամրապնդվում են սովորությամբ և ոչ թե պայմանավորված են միայն գիտակցված ընտրությամբ: Օրինակ՝ ոչ ոք չի ընտրում հարբեցող դառնալ, բայց հարբեցող է դառնում սովորության պատճառով: Հետևաբար, ճիշտ այնպես ինչպես որևէ մեկը կարող է հարբեցողության կիրք ձեռք բերել հետևողականորեն թունավորելով ինքն իրեն և ոչ գիտակցված ընտրությամբ, նույնպես և անձը կարող է նույնասեռական կրքեր ձեռք բերել ներգրավված լինելով և տուրք տալով համասեռամոլ վարքագծի և պատկերացումների՝ առանց գիտակցված ընտրություն կատարելով: Եթե նույնիսկ գենետիկ նախասահմանում գոյություն ունի համասեռամոլության առումով (որում ուսումնասիրությունները բախվում են և, հետևաբար, ոչ համոզիչ են), այդպիսի վարքագիծը, այդուհանդերձ, անբնական է, որովհետև այն մարդկային բնական էության մաս չի կազմում և, հետևաբար, համասեռամոլական վարքագիծը չի դարձնում ընդունելի, այնպես ինչպես ընդունելի չեն այլ անընդունելի վարքագծերը՝ սոսկ այն պատճառով, որ միգուցե դրանք ևս գենետիկ նախասահմանում ունեն: Ինչպես օրինակ՝ գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ալկոհոլիզմը կամ թմրամոլությունը կարող են ժառանգական լինել, բայց ոչ ոք չի թելադրում, որ մարդը պետք է իրացնի այս ի ծնե կարիքները՝ դառնալով ալկոհոլիկ կամ թմրամոլ, որոնք ընդունելի վարքագծեր չեն:

բ) Համասեռամոլ գործիչները փորձում են նաև արդարացնել այսպիսի վարքագիծը, շեշտելով, որ բնակչության 10%-ն ընդհանրապես համասեռամոլ է՝ այսինքն սա համընդհանուր և ընդունելի երևույթ և վարքագիծ է: Սակայն ոչ բոլոր համընդհանուր վարքագծերն են ընդունելի, և եթե նույնիսկ հասարակության 10%-ը համասեռամոլ է ծնված, սա ոչինչ չի նշանակում, քանի որ բնակչության 100% -ը ծնված է զանազան մեղքերով կամ ադամական մեղքով և, բնականաբար, դրանից բխող տարատեսակ կրքերով, և այդ իմաստով գործադրումը չի կարող արդարացված լինել:

Այսուհանդերձ, քննելով վերոբերյալ պնդումը, պարզվում է որ այդ տեսության աղբյուրը և հեղինակը Հոգեբան Ալֆրեդ Կինսին է՝ 1948թ.-ին հեղինակած «Տղամարդու Սեռական Վարքագիծը» գործով: Սակայն այս ուսումնասիրությունը խորապես անբավարար և սխալական է նկատվել սեռական հարաբերությունները ուսումնասիրող բազմաթիվ հոգեբանների կողմից: Կինսին իր ուսումնասիրությունը կատարել է դատապարտյալների շրջանում, ըստ որի՝ դատապարտյալ 5300-ից 1400-ը (26%) եղել են դատապարտված սեռական հանցագործներ, որը որպես խումբ չի կարող ներկայացնել բնական սեռական հարաբերությունների ճշգրիտ վիճակագրությունը: Դեռ ավելին, այդ 10% -ի մեջ ընդգրկված են եղել նաև նրանք, ովքեր որոշ ժամանակ այս կամ այն կերպ ներգրավված են եղել կամ համասեռամոլական վարք են դրսևորել և ապա դադարեցրել: (Կինսիի քննադատության համար տես “Kinsey, Sex, and Fraud”, by Dr. Judith Reisman and Edward Eichel Lafayette, Louisiana: Lochinvar & Huntington House, 1990).

 Դ. ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Նրանք, ովքեր ընդդիմանում են համասեռամոլական վարքագծին շատ հաճախ մեղադրվում են “հոմոֆոբ” լինելու մեջ, ըստ որի՝ նրանք այսպիսի դիրքորոշում ունեն համասեռամոլներից վախի պատճառով: Երբեմն այսպիսի մեղադրանքը հնչեցնում են հենց համասեռամոլ վարքագիծ ունեցողները այլ համասեռամոլների նկատմամբ՝ այս կերպով փորձելով կա՛մ ապահովագրել իրենց կա՛մ թաքցնել իրենց վարքագիծը՝ դատապարտելով մյուսներին: Բնականաբար, այսպիսի մոտեցումը արգելափակում է բանական երկխոսությունը կամ քննարկումը հարցի գաղափարական եզրաշերտով և այն տեղափոխում է անձնական տիրույթ: Այսպիսով՝ միանգամից փորձ է արվում չեզոքացնել հարցի վերաբերյալ իրական կամ ենթադրյալ փաստարկները, և քննարկվում է մարդու անձնային հատկանիշը: Այս պարագային անձնային հատկանիշը համարվում է վախը կամ «հոմոֆոբիան»: Այս կերպ շեղվելով հարցի գաղափարական քննարկումից՝ «հոմոֆոբ» լինելու փաստարկն ամբողջությամբ իմաստազրկում է այն: Նույնիսկ եթե որևէ մեկը վախ ունի համասեռամոլներից, դա երբեք չի նվազեցնում իր փաստարկների վավերականությունը նրանց վարքագծի հանդեպ: Ինչպես օրինակ, եթե որևէ մեկը վախենում է զենքից, ապա երբեք էլ նրա փաստարկները զենքի կամ զենքի վերահսկողության նկատմամբ առ ոչինչ չի կարող համարվել:

Այսպիսի, մեղադրանքը ինքնին սխալական է: Համասեռամոլական վարքագիծը դատապարտողների մեծամասնության անհամաձայնությունը երբեք էլ անձի հետ կապված վախը չէ, քանզի որևէ մեկը կարող է անհամաձայն գտնվել առանց վախենալու և, հետևաբար, «հոմոֆոբ» լինելու մեղադրանքը բանավեճը գաղափարական դիրքորոշումից շեղում է դեպի անձնական դաշտ՝ ոչ թե քննելով գաղափարը, այլ մեղադրելով այն անձին, ով փորձում է այս հարցում բարոյական դիրքորոշում ցուցաբերել:

Ե. ՀՈԳԵՎՈՐ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՎ ՀՈՎՎԱԿԱՆ ԽՆԱՄՔ

Յուրաքանչյուր անձ կոչված է ընդունելու Աստվածային որդեգրության պարգևը, որը մեծապես հիմնված է Աստծո շնորհի խորհրդի վրա՝ մերժելով մեղքը, որը խախտումն է աստվածային և բնական օրենքի:

Հարկ է նշել, որ ըստ հոգևոր ընկալման, կիրքը, ներառյալ համասեռամոլությունը, ինքնին մեղք չէ մինչև չվերածվի գործողության, քանի որ մարդը ենթակա է բազմաթիվ մեղսալից կրքերի, որոնց վրա շատ քիչ վերահսկողություն է կարողանում սահմանել, որոնք, սակայն, չեն դառնում մեղք, մինչև նրանք չեն վերածվում գործողությունների՝ երբեմն մարմնավորելով կրքերը և երբեմն էլ քաջալերելով դրանք: Այսուհանդերձ, նրանք, ովքեր համասեռամոլ հակումներ ունեն, չեն կարող արհամարվել, քանի որ արդեն իսկ այդ հակումը փորձություն է նրանց համար: Հետևաբար, Եկեղեցին չի զրկում նրանց իր հովվական հոգևոր խնամքից, այլ արմատական խնդիրն այն է, որ Եկեղեցին ոչ թե մերժում է մարդուն, այլ նրա վարքագիծը, և իր հոգևոր միջավայրում ոչ թե ընդունում է նրան այնպիսին ինչպիսին է, այլ նրա փոփոխվելու ցանկությունը:

Եկեղեցին, համասեռամոլական հակումներ ունեցող անձանց իր հովվական խնամքից չզրկելով հանդերձ, միանշանակորեն ընդդիմանում է ընդունել այսպիսի վարքագիծը որպես «ընդունված կարգ», որի համար էլ դատապարտում է այսպիսի վարքագծի քարոզչությունը: Առանց մերժելու որևէ մեկի կյանքի իրավունքը և հարգելով յուրաքանչյուր անձի պատիվն ու արժանապատվությունը մասնակցելու հանրային կյանքին, Եկեղեցին դատապարտում է բոլոր նրանց, ովքեր քարոզում և տարածում են համասեռամոլ վարքագիծը և, հետևաբար, մերժում է նրանց ներգրավվածությունը հանրային կյանքի պատասխանատու պաշտոններում և հաստատություններում:

Գաղտնիք չէ, որ համասեռամոլությունը ոչ միայն անհատական դրսևորում է, այլ սպառնում է նաև, և հատկապես, ընտանիքի գաղափարին և արժեհամակարգին ընդհանրապես:

Հոգևոր և բարոյական ընկալմամբ՝ Աստվածային նախասահմանումով հաստատված ամուսնական միությունը տղամարդու և կնոջ միջև չի կարող համեմատվել կամ համարժեք համարվել սեռականության մասին այլասերված մտածողությանը, դրսևորած վարքագծային արտահայտությանը կամ ձևակերպումներին: Ըստ այսմ՝ համասեռամոլությունը կամ համասեռամոլական կիրքը, ինչպես մյուս կրքերը, որոնք տառապանք են պատճառում անկում ապրած մարդուն, մարդկային բնության խեղումն է մեղքի պատճառով, որը կարող է հաղթահարվել հոգևոր իմաստով՝ առաջնորդելով ապաքինման՝ աղոթքով, պահեցողությամբ, ապաշխարությամբ, Աստվածաշնչի և հայրերի գրությունների ընթերցանությամբ և սերտողությամբ՝ ներգրավված լինելով հավատացյալների միջավայրում, ովքեր պատրաստ են հոգևոր աջակցություն ցուցաբերելու.
«Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա.Կորնթ. Ժ:12,13):

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution