Դինքին սպանած Օգյուն Սամասթը ցանկանում է նոր ցուցմունքներ տալ
INTERNATIONAL NEWSՀրանտ Դինքի սպանության իրականացման համար 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը նոր ցուցմունքներ տալու պահանջով դիմել է դատարան։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ անչափահասների համար նախատեսված դատարանում 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթի դատական գործը միացվել է Դինքի սպանության գլխավոր գործին, որն ընթանում է ծանր հանցագործությունների գործերով Ստամբուլի 5-րդ դատարանում։
Դինքի փաստաբանը նշել է, թե Օգյուն Սամասթը դիմել է դատարանի նախագահին՝ խնդրելով իրեն Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլի բանտերից մեկը, որպեսզի Դինքի սպանության գործերով նոր ցուցմունքներ տա։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



