Չիլիի օդանավակայանում Փարիզի ահաբեկչություններից հետո խստացնել անվտանգության միջոցառումները
INTERNATIONAL NEWSՉիլիի իշխանությունները որոշել են Փարիզի ահաբեկչություններից հետո խստացնել անվտանգության միջոցառումները Սանտյագոյի Արթուրո Մերինո Բենիտեսի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է EFE գործակալությունը։
Չիլիի քաղավիացիայի գլխավոր վարչությունում գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավակայանում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել, որը նախատեսում է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Մասնավորապես օդանավակայանում կխստացվի վայրէջք կատարած ուղեւորների հսկողությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ Չիլիի օդանավակայանում վտանգի դեղին մակարդակ էր սահմանվել 2005թ. Լոնդոնի ահաբեկչություններից հետո։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



