Մեծ Բրիտանիան կմեծացնի «անկայուն» երկրների ֆինանսական աջակցության ծավալները
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի կառավարությունը «անկայուն» երկրների ֆինանսական աջակցության ծավալները պլանավորած 30 տոկոսից կմեծացնի մինչեւ 50 տոկոս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունը։
«Արտասահմանյան երկրների աջակցության բյուջեն մեզ դարձնում է այն երկիրը, որն աշխարհում բոլորից արագ է արձագանքում սուր իրավիճակներին։ Միջազգային զարգացման նախարարության բյուջեում առաջնայնությունը խոցելի պետություններին տալն այդ օգնությունը դարձնում է մեր ռազմավարության առավել հիմնարար մասը, որն ուղղված է մեր երկրի անվտանգության ապահովմանն ու Բրիտանիայի դիրքերի պահպանմանը՝ որպես «մեղմ ուժի» համաշխարհային առաջնորդի»,- ասել է Քեմերոնը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



