Տաշիրում 75տ կուտակված անասնակեր և մեքենա է այրվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 17-ին' ժամը 01.36-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կամոյի փողոց թիվ 8, Ռ. Ա.-ին պատկանող տան բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), կից կուտակված մոտ 75տ անասնակերը և մոտակայքում կայանված «ԳԱԶել» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենայի աջակողմյան անվադողը: Հրշեջ-փրկարարներն անասնագոմից տարահանել են մոտ 30 խոշոր եղջրավոր կենդանի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



