Գտնվել է Հաղարծնի վանքի մոտակա անտառում կորած Պրահայի բնակիչը
SOCIETYԱպրիլի 10-ին, ժամը 22:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում և չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծնի վանքի մոտակայքում գտնվող անտառային տարածքում անվնաս վիճակում գտել են Պրահայի բնակիչ Մ.Բ.-ին (ծնված 1983 թ.):
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ոստիկանության Դիլիջանի բաժնի 5 ծառայող:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



