Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների համաշխարհային օրվա առթիվ
BLOGՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի´ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն ուսման մեջ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և լայն հնարավորություններ՝ ուսումնառության ժամանակ ձեռք բերած գիտելիքները հետագայում ձեր աշխատանքային գործունեության մեջ կիրառելու, ձեր հմտությունները և մտավոր ընդունակությունները լիարժեքորեն դրսևորելու համար:
Հիշե՛ք, որ ուսանողությունը մշտապես եղել է հասարակության ամենաառաջավոր, նախաձեռնող և համարձակ խավը: Վստահ եմ, որ դուք նույնպես այդ հատկանիշները կրողներն եք, և որպես մեր հայրենիքի ապագա քաղաքացիներ՝ պատրաստ եք ծառայելու Հայաստանի Հանրապետության ապագա զարգացման և հզորացման գործին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



