Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Կզակին բեղիկներ և աղվամազեր շատ կանայք ունեն, սակայն երբեմն դրանք վկայում են լուրջ խնդիրների մասին

LIFE

Սովորաբար կնոջ դեմքին աննշան բուսականությունը միանգամայն անվնաս է։ Սակայն երբեմն դա կարող է բժշկական օգնություն պահանջող վտանգավոր վիճակի ախտանիշ լինել։

Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել

Որոշ կանանց կզակին նուրբ աղվամազիկներ կան։ Որպես կանոն դա կարող է պայմանավորված լինել տարիքով կամ հորմոնալ անհավասարակշռությամբ։ Իսկ ի՞նչ անել, երբ այդ մազիկները կոշտանում են ու նկատելի դառնում։ Կնոջ դեմքին կամ կրծքին մազիկների աճի երևույթը կոչվում է հիրսուտիզմ։ Ինքնին դա վտանգավոր չէ, բայց կարող է առողջական խնդիրների նախանշան ծառայել։

Ահա թե որտեղ է անհրաժեշտ փնտրել պատճառները

1.Գենետիկան

Դեմքին աղվամազիկների առատությունը կարող է փոխանցվել ժառանգաբար։ Եթե նկատել եք, որ ձեր մայրիկի կամ տատիկի կզակին աղվամազիկներ կան, նկատի ունեցեք, որ շուտով այդ խնդիրը ձեզ նույնպես կանհանգստացնի։

2. Հորմոնալ անհավասարակշռությունը

Դեմքին աղվազմաիկների հայտնվելը կարող է տղամարդու հորմոնների՝ անդրոգենների քանակի ավելացման (կամ դրանց նկատմամբ զգայունության) հետ կապված լինել։

3. Տարիքը

Դաշտանադադարի ընթացքում կանացի հորմոնների՝ էստրոգենների քանակը զգալիորեն կրճատվում է, ուստի որքան կինը մեծանում է, այնքան մեծ է հավանականությունը, որ դեմքի անցանկալի բուսականությունն ավելանալու է։

4. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (հայտնի է նաև որպես Շտեյն-Լավենտալի համախտանիշ) հորմոնալ անհավասարակշռության ավելի լուրջ դրսևորում է, որն ի վիճակի է անդրադառնալու ռեպրոդուկտիվ և հորմոնալ առողջության վրա։ Բացի դեմքին աճած պնդերես աղվամազիկների առկայությունից, այդ հիվանդությունը նաև այլ ախտանիշեր ունի, ինչպես օրինակ, անկանոն ամսեկանները, նիհարելու հետ կապված դժարությունները, անպտղությունն ու ձվարանների բուշտերը։ Նման ախտանիշեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմեք բժշկի։

5Քուշինգի համախտանիշը

Երբեմն կզակին աղվամազիկների առատությունը կարող է կապված լինել Քուշինգի համախտանիշի (հորմոնոլ անհավասարակշռության մեկ այլ տեսակի) հետ։ Հիվանդությունը կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի ավելցուկ է առաջացնում օրգանիզմում։ Պատճառներից կարող են լինել որոշ դեղերի օգտագործումը, մակերիկամների աշխատանքի ֆունկցիոնալ խանգարումը, ինչպես նաև խրոնիկ սթրեսն ու գերլարվածությունը։ Այս հիվանդության մյուս ախտանիշերը կարող են լինել ջղակծկումները, քաշի ավելացումը և երկրորդ տեսակի շաքարախտը։

6Մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա

Այս խիստ հազվագյուտ հիվանդությունը նաև կզակի աղվամազիկների աճի պատճառ է դառնում։ Սովորաբար դա ախտորոշում են երեխայի ծնվելուց հետո, ուստի նրանք, ովքեր տառապում են այդ վիճակից, գիտեն դրա մասին։

7. Հղիությունը կամ հակաբեղմնավորիչ հաբերը

Հղիությունը փոխում է կնոջ մարմինը։ Հորմոնալ տատանումների արդյունքում շատերի դեմքին աղվամազիկներ են հայտնվում։ Բայց, որպես կանոն, դա ժամանակավոր բնույթի է։ Ինչ վերաբերում է հորմոնալ հակաբեղմնավորիչներին, ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ որոշ դեղեր կարող են աղվամազիկների առաջացման պատճառ դառնալ, իսկ մյուս դեղերը, հակառակը՝ նշանակվում են ավելորդ բուսականության դեմ պայքարելու նպատակով։

Ինչպես ազատվել կզակի անցանկալի մազիկներից

Անկախ պատճառներից, կան անցանկալի բուսականությունից ազատվելու մի քանի եղանակներ։ Ամենապարզ եղանակը ունելին կամ մոմե շերտագիծ գործի դնելն է։ Կարելի է նաև գունաթափել մազիկները կամ լազերով էպիլյացիա անել։  Ամեն դեպքում բուժում սկսելուց առաջ արժե պարզել դեմքին մազերի հայտնվելու ճշգրիտ պատճառը և խորհրդակցել բժշկի հետ։

Կարևոր է․  ներկայացված սույն տեղեկությունն ընդամենը տեղեկատվական բնույթ ունի և բժշկական խրհրդատվությանը, ախտորշմանը կամ բժշկական սպասարկմանը չի փոխարինում։

Առողջական վիճակի խնդիրների ծագման դեպքում անհապաղ դիմեք նեղ մասնագետ բժշկի օգնությանը։

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding