Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Նախաճաշդ տուր թշնամուդ. Բժիշկ Լեո Բոկերիան սննդաբանության ոլորտում հեղափոխություն է արել

LIFE

Աշխարհահռչակ սրտաբան բժիշկ, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան-վիրաբույժ, պրոֆեսոր Լեո Բոկերիան մասնագետ է, որի ընդունելությանը շատերն են ցանկանում արժանանալ։ Խնամյալների մասին հոգալով՝ սրտաբանը բազմակողմանիորեն հետազոտել է  մարդու օրգանիզմն ու հանգել եզրակացությունների, որոնք ցնցել են ժամանակակից սննդաբաններին։

Մեզ հավատացնում են, որ նախաճաշը սնունդ ընդունելու պարտադիր պայման է, որի շնորհիվ նյութափոխանակությունը բնականոն է ընթանում, և այն ոչ մի կերպ չի կարելի բաց թողնել։ Լեո Բոկերիան պնդում է, որ գիտի՝ ինչպես կարելի է նիհարել առանց հատուկ սննդակարգի պետք է ընդամենը հրաժարվել առավոտյան ժամերին նախաճաշելու սովորությունից։ Մինչդեռ մինչև հիմա մենք կարծում էինք՝ ավելի հեշտ է բաց թողնել ընթրիքը, քան նախաճաշը։

Ինչպես սնվել՝ նիհարելու համար

«Նախաճաշն ինքդ կեր դա իսկական զառանցանք է։ Խոսքը լիարժեք նախաճաշի մասին է։ Բանն այն է, որ երբ դուք արթնանում եք, ձեր օրգանիզմն անցնում է աշխատանքային վիճակի։ Նստում եք սեղանի շուրջ, մի ափսե միս ուտում, թխվածքներ, վրայից էլ մի բաժակ ինչ-որ բան խմում։ Հետո հագնվում ու շտապում եք աշխատանքի։ Ախր այդ մարդուց ի՞նչ աշխատող։ Զուտ ֆիզիոլոգիապես։

Ես վաղուց ի վեր, ինչ մեկնարկել է խորհրդային և ամերիկյան համագործակցությունը, նկատել էի, որ շատ նշանավոր վիրաբույժներն առավոտները լավագույն դեպքում 1 փոքրիկ գավաթ սուրճ էին խմում։ Այդքանը միայն։ Կեսօրին (որը նրանք «լանչ» են անվանում) ինչ-որ բրդուճ են ուտում։

Իսկ երեկոյան գալիս են տուն, կարգին ընթրում, հետո մտնում լողավազան, լողում, հետո մի բան կարդում․․․ Դրա համար զուր չի, որ ասւոմ են՝ նախաճաշդ տուր թշնամուդ, ճաշին՝ մի կտոր բան գցիր բերանդ, իսկ երեկոյան (բայց ոչ գիշերը) կարգին կերեք, հետո զբաղվեք ֆիզիկական վարժություններով։ Ըստ իս, երկրներոմ, որտեղ մարդիկ երկար են ապրում, այսպես են ապրում․․․»։

Կոռնելի համալսարանի գիտնական Դեյվիդ Լևիցկին համակողմանի հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ նախաճաշը գոնե շաբաթը մեկ բաց թողնելու դեպքում կարելի է զգալիորեն նիհարել։ Նախաճաշից հրաժարվող մարդիկ ճաշին արդեն քաղցածության զգացում ունեն, բայց դա չի նշանակում, որ նախաճաշից չհրաժարվածների համեմատ ճաշին ավելի շատ բան են ուտում։ Փոխարենը օրվա ընթացքում կալորիաներն անհամեմատ ավելի քիչ են։

Եթե մտադիր եք նիհարելու համար հատուկ սննդակարգի անցնել, անպայման փորձեք վերոնշյալ սխեման։ Դա հակացուցված է միայն շաքարախտից տառապողներին։ Մյուսների համար միանգամայն ընդունելի ծրագիր է։

Եթե ուզում եք լավ արդյունքներ գրանցել, առավոտը գոնե թեթևակի ֆիզիկական վարժություններ արեք և խուսափեք որոշ մթերքներից։ Այդ շարքին պրոֆեսոր Լեո Բոկերիան դասում է հալեցված պանիրը, մյուսլին, երշիկը, արագ պատրաստվող շիլաները, կաթնաշոռային պանրիկները, խանութից գնված հյութերը։

Նիհարած մարդիկ լավ գիտեն՝ ինչ հաճելի է սեփական մարմնից գոհ մնալը և սեփական կամքի ուժով հպարտանալը։

Փորձեք հետևել նշանավոր սրտաբանի խորհուրդներին։ Դրանք սեփական քաշը վերահսկելու լավագույն միջոցներից են։

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding