Գողացել է «Մերսեդեսի» հայելիները, «Արարատ» կոնյակ․ Վիգենը բաժնում խոստովանել է
SOCIETYԱպրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին գողացել է Քաջազնունի փողոցի 7 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անիվի կափարիչները, իսկ նույն շենքի բակից գողացել է մեկ այլ «Մերսեդես»-ի կողային հայելիները և նշված փողոցում գործող սուպերմարկետներից՝ «Արարատ» տեսակի 2 կոնյակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



