ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է, որ A321 կործանումը ահաբեկչություն է եղել
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ Եգիպտոսում ռուսական օդանավի կործանումը ահաբեկչություն է եղել։
«Վլադիմիր Վլադիմիրովի՛չ, հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված օդանավի ուղեբեռի, անձնական իրերի հետազոտության արդյունքում այդ իրերի վրա հայտնաբերվել են օտար ծագման պայթուցիկ սարքի հետքեր»,- ասել է ԱԴԾ ղեկավարը։
«Կարելի է վստահաբար ասել, որ կատարվածն ահաբեկչություն է եղել»,- վստահեցրել է Բորտնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզում։ Օդանավում եղած 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



