Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է հայտնվել
INTERNATIONAL NEWSԱվստրալիայում մուսուլմանների կուսակցություն է հայտնվել։ Նոր միավորումը կոչվում է «Ավստրալիայի մուսուլմանների կուսակցություն», եւ նրա առաջնորդի խոսքով՝ ինքը պատրաստվում է մասնակցել երկրի սենատի ընտրություններին։
Ավստրալիայում բնակվում է մոտ կես մլն մուսուլման, սակայն խորհրդարանի 250 պատգամավորներից իրեն մուսուլման է ճանաչում մայն մեկ մարդ։
Կուսակցության հիմնադիր, Սիդնեյի բնակիչ Դիա Մոհամմեդն ասում է, որ կրոնական սկզբունքով կուսակցություն հիմնելու որոշումը պայմանավորված էր նաեւ Փարիզի դեպքերով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կուսակցության առաջնորդը նշել է, որ Ավստրալիայի մուսուլմանները լսելի լինելու ավելի շատ հնարավորություն պետք է ունենան։
Միաժամանակ լրագրողները նշում են, որ Մոհամմեդի ընտրվելու շանսերը բավական փոքր են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



