ՌԴ ԱԴԾ. A321 օդանավում դրված ռումբն ինքնաշեն է եղել
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԴԾ տեղեկություններով Եգիպտոսում կործանված ռուսական օդանավում պայթել է անհայտ ծագման ինքնաշեն ռումբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր մասնագետների գնահատմամբ՝ օդանավում թռիչքի ժամանակ 1 կգ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ է պայթել, ինչի հետեւանքով օդանավը օդում մասնատվել է, որը եւ բացատրում է ֆյուզելյաժի մասերը տարբեր հեռավորության վրա ընկնելու հանգամանքը»,- ասել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



