Արմավիրի 33-ամյա բնակչի դին գտել են Երեւանում երկաթներից կախված վիճակում
SOCIETYԵրեւանում, ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարեւանությամբ գտնվող տարածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարեւանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



