ՌԴ-ն 50 մլն դոլար է խոստացել A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց
INTERNATIONAL NEWSՌուսաստանը 50 մլն դոլար պարգեւ է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար։
«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուսական եւ միջազգային հանրությանը՝ ահաբեկիչների ինքնությունը պարզելու գործում աջակցություն ցուցաբերելու կոչով։ Հանցագործներին ձերբակալելուն նպաստող տեղեկության համար կվճարվի 50 մլն ԱՄՆ դոլար պարգեւ»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնից։
«ԱԴԾ-ն եւ ՌԴ իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում հանցագործությանը հետ կապ ունեցող մարդկանց գտնելու համար»,- ասված է ԱԴԾ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



