Թուրքիայում այսօր տեղի կունենա նոր մեջլիսի առաջին նիստը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում նոյեմբերի 17-ին, 15։00-ին տեղի է ունենալու Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման առաջին նիստը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում նախատեսվածի համաձայն՝ ընտրությունների արդյունքը պաշտոնապես հայտարարվելուց 5 օր հետո։
Առաջին օրը տարիքով ամենաավագ պատգամավորը ժամանակավորապես կստանձնի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կրկին Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն։
Նշենք, որ խորհրդարան անցած կուսակցությունները ներկայացված են լինելու պատգամավորների հետեւյալ թվով. «Արդարություն եւ զարգացում»-317, «Ժողովրդա-հանրապետական»-134, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» -59 եւ «Ազգայնական շարժում»-40 պատգամավոր։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



