A321 օդանավի աղետը ռուսների դեմ խոշորագույն ահաբեկչությունն է Բեսլանից հետո
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում A321 ռուսական օդանավի կործանումը զոհերի թվով խոշորագույն ահաբեկչությունն է ՌԴ քաղաքացիների դեմ՝ 2004 թվականից ի վեր, երբ ահաբեկիչները գրավել էին Բեսլանի դպրոցը:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավի աղետի հետեւանքով, մահացել է 224 մարդ: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է, որ օդանավն ընկել է ռումբի պայթյունի հետեւանքով, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ահաբեկիչների կողմից Բեսլանի դպրոցը գրավելու հետեւանքով մահացել էր 334 մարդ: Բացի այդ, ռուսական օդանավի կործանումը ավիացիայի հետ կապված խոշորագույն ահաբեկչությունն է 2001 թվականից ի վեր, երբ ահաբեկիչների գործունեության հետեւանքով ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին մահացել էր շուրջ 3 հազար մարդ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



