Էդուարդ Սողոմոնյանը՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն
SPORTԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիան ներկայացնող 130 կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը եւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Սա Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի նվաճած առաջին ոսկե մեդալն է: Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ բերեց այս հաղթանակին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ու հավատացին ինձ: Թող Աստված օրհնի բոլորիդ»,- Ֆեյսբուքում գրել է Սողոմոնյանը հաղթանակից հետո:
Էդուարդ Սողոմոնյանը 2012 թվականից է բնակվում Բրազիլիայում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



