Տիրանալով ընկերոջ բանկային քարտին եւ ծածկագրին՝ բանկոմատից գումար է կանխիկացրել
SOCIETYՆոյեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժին էր դիմել 39-ամյա Արտակ Թ.-ն եւ հայտնել, որ կորցրել է բանկային քարտը, որի վրա նշված է եղել ծածկագիրը:
ՈստիկանությունիցNEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բանկային քարտը Արտակ Թ.-ի գրպանից ընկել է ընկերոջ` 33-ամյա Կարեն Ա.-ի ավտոմեքենայի նստատեղին եւ վերջինս գումարը հափշտակելու դիտավորությամբ քարտը չի վերադարձրել եւ Գորիս քաղաքում բանկոմատից կանխիկացրել է 108.000 դրամ գումար:
Կարեն Ա.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



