Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Բելգիայի վարչապետի հայտարարությանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հունիսի 18-ին Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելի այն հայտարարությանը, որ 1915-1917 թվականին հայերը ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության տարածքում:
Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիայի վարչապետի այդ հայտարարությունը որակել է որպես «իրավական ուժ չունեցող և իրականությունից հեռու, անընդունելի հայտարարություն»:
Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիայի վարչապետին մեղադրել է «թուրք ժողովրդի նկատմամբ անհիմն ու անարդար մեղադրանքներ ներկայացնելու, թուրքերին վատաբանելու» մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային խորհուրդ է տվել առերեսվել սեփական պատմության հետ, ուր «կան մութ էջեր»:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Բելգիայի վարչապետի այդ հայտարարությունը մտահոգել է Բելգիայի թուրքերին և կարող է վնասել (ՆԱՏՕ-ի գծով) դաշնակցային հարաբերություններին:



