Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» տարածքներ է կորցնում
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետության» զինյալները տարածքներ են կորցնում Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ելույթ ունենալով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը:
«Համագործակցության աստիճանը ամենաբարձր մակարդակի վրա է: Մենք համաձայնել ենք ավելացնել տեղեկությունների փոխանակումը, ու ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին ԻՊ-ը շատ ավելի մեծ ճնշում է զգալու: Նրանք հիմա զգում են դա: Նրանք երեկ էլ էին զգում դա: Նրանք զգում էին դա անցած շաբաթներին: Մենք ավելի շատ տարածքներ ենք գրավել: ԻՊ-ը կորցնում է իր տարածքները»,- ասել է Քերին, հայտնում է Gazeta-ն:
Նա նաեւ հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վաշինգթոն կժամանի հաջորդ շաբաթ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



