Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


«Հենց լինի մի օր, որ լրիվ ազատ լինենք, կամուսնանանք». Գրիգ և Սոնա

LIFE

Ավելի քան վեց տարի է, ինչ հումորիստ, սցենարիստ Գրիգոր Գեւորգյանը եւ պարուհի Սոնա Եսայանն ընկերություն են անում: Նրանց սիրո պատմությունը ճիշտ իրենց նման է՝ արկածներով ու հետաքրքիր պատմություններով լի: Երկարատեւ հարաբերությունների հետաքրքիր դրվագները զույգը վստահել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ նկարահանվել մեր նոր ֆոտոշարքում:

«Չենք սիրում նրան, ում միջոցով ծանոթացել ենք»


Գրիգ. Ծանոթացել ենք սոցիալական ցանցերից մեկում՝ ծանոթի շնորհիվ: Այդ ծանոթի անունը չենք ասում, որովհետեւ չենք սիրում իրեն: Նա նույնիսկ չգիտի, որ իր միջոցով ենք ծանոթացել: Առաջին դիալոգը շատ լավ ստացվեց ու դրան հաջորդեցին երկրորդը, երրորդը… Առհասարակ չենք ժամադրվում, ուղղակի միասին ինչ-որ տեղ ենք գնում:

Գրիգը եւ Սոնան


Սոնա. Մինչ մեր պաշտոնական ժամադրությունը, Գրիգն ինձ մի քանի անգամ տեսել է, ես իրեն՝ ոչ: Առաջին անգամ մեր ժամադրությանն եմ տեսել: Երկար էի պատրաստվել առաջին հանդիպմանը: 

«Ես կպատմեմ ճիշտը…»
Սոնա. Գրեթե միշտ սպասողի դերում եմ: Գրիգը շատ է ուշանում, եղել է, որ երկու ժամ սպասել եմ: Ինքս միշտ կես ժամ շուտ եմ պատրաստ լինում (Մեր հարցազրույցն էլ Գրիգի ուշանալու պատճառով հետաձգվեց,-հեղ.:)): Համերգներով պիտի մեկնեինք Եվրոպա: Բոլորով օդանավակայանում սպասում էինք Գրիգին, ուշանում էր: Դե, պատկերացրեք, արդեն ասում էին, որ գրանցումը չենք կարող անցել, ու թռիչքը տեղի կունենա առանց մեզ:

Գրիգ. Իսկ հիմա ես կպատմեմ ճիշտը (Սոնան միջամտում է՝ «Ես ճիշտն եմ պատմել»): Անիմաստ չէի ուշացել: Կար մի հաղորդում, որն ուղիղ եթերում էր, ես ամփոփում էի ֆուտբոլային հանդիպումները: Քանի որ տասն օրով երկրից պիտի բացակայեի, որոշեցինք ձայնագրել հաշիվների բոլոր հնարավոր տարբերակները: Դա մոտավոր 24 ժամ տեւեց: Հետո օդանավակայանի ճանապարհին մեքենան խափանվեց: Բայց հասցրի վերջին վայրկյանին: 

Գրիգը եւ Սոնան


«Բա՞ մեղրը»
Սոնա. Սկզբում շատ-շատ էինք վիճում: Հետո հարաբերություններն ամրացան, միմյանց լավ ճանաչեցինք, ու վեճերը քչացան: Բայց չի եղել, որ վիճենք ու երկար ժամանակ չխոսենք: Միշտ արագ ենք հաշտվել: Առաջին քայլը միշտ Գրիգն է անում:

Գրիգ. Մեր շփման հենց սկզբից Սոնային միշտ մեղր էի ասում: Ընկերներիցս Զիրոյանը երկար ժամանակ մտածել է, թե Սոնայի անունը մեղր է: Մի օր դեպք եղավ, ասացի` Սոնան, հարցրեց՝ ի՞նչ Սոնա, ասացի՝ ո՞նց, իմ Սոնան, ասաց՝ ո՞նց, բա՞ մեղրը:

Սոնա. Այդ անունը եկել է իմ մազերի գույնից: Այդ ժամանակ մազերս մեղրագույն էին: Գրիգը շատ է սիրում այդ գույնը:

Գրիգ. Ինչպես տեսնում եք, Սոնան ինձ լսում է ու հարգում է իմ կարծիքը, դրա համար էլ մազերը սեւ է ներկել(Ծիծաղում են,-հեղ.): 

Ռոմանտիկ ընթրիքի փոխարեն
Գրիգ. Լրանում էր մեր ընկերության մեկ տարին: Ես այնպիսի մարդ եմ, որ արհեստական ոչինչ չեմ սիրում, այդ թվում՝ մոմերով ընթրիք: Բայց քանի որ մեկ տարին էր, որոշեցի անակնկալ ընթրիք կազմակերպել: Սոնային վերցրի իրենց տնից, մեքենայի մեջ խոսքից խոսք բացվեց, որ Սոնան նույնպես չի սիրում նման ընթրիքներ: Ես էլ առաջարկեցի, որ գնանք «Քեյ ԷՖ Սի»: Ու այդպես էլ նշեցինք: 

Գրիգը եւ Սոնան


Սոնա. Ամեն տարի նշում ենք սիրո տոները: Քանի որ հիմա միմյանց անգիր գիտենք, այնպես է ստացվում, որ ինչ նվիրում ենք, նվիրում ենք նույնը: Ես նվիրում եմ ժամացույց, ստանում եմ նույն ժամացույցից նվեր: Չեմ սիրում հանրային անակնկալներ: Եթե բեմից Գրիգն ամուսնության առաջարկություն անի, կփախչեմ: Անակնկալները պետք է լինեն այնպես, որ երկուսով իմանանք:

Գրիգ. Մենք իրար շատ նման ենք ու շատ տարբեր: Տարբեր ենք՝ իրար լրացնելով: Բնավորության տարբերություններն աշխատանքում է շատ օգնում: Սոնան սառը դատում է իմ աշխատանքի հետ կապված հարցերում, ես՝ իր: 
Հենց լինի մի օր, որ լրիվ ազատ լինենք՝ կամուսնանանք:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding