Կոտայքում վարորդն ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին. Shamshyan.com
SOCIETYԱպրիլի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Աշոտ Սարգսյանը իր վարած Lada Granta մակնիշի A 758 AE 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Ա. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության մայոր է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



