Շառլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի բարձրագույն պարգեւի
SOCIETYԲելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը Շառլ Ազնավուրին պարգեւատրել է Թագավորության բարձրագույն պարգեւներից մեկով՝ Թագի շքանշանով, հայտնում է բելգիականТelebruxelles կայքը։
Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը Բելգիայի՝ նշանակությամբ երկրորդ այդ շքանշանը ստացել է Բրյուսելում կայանալիք իր համերգի նախօրեին։
2004թ. 80-ամյա Ազնավուրին արդեն հանձնել էին բելգիական մեկ այլ շքանշան՝ Լեոպոլդ արքայի շքանշանը։ Մրցանակը նրան շնորհվել էր բարձր մակարդակով բացառիկ երկարամյա ստեղծագործական գործունեության, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանի գործունեության եւ ֆրանսիական լեզվի տարածման գործում ունեցած ավանդի համար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



