Սթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել Մինսկի համաձայնագրերը
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի մասին համաձայնագրերը եւ շփման գծից հետ քաշել ծանր սպառազինությունները։
«Ես կողմերին կոչ եմ անում պահպանել Մինսկի համաձայնագրերը, հրադադարի մասին համաձայնագիրը եւ ծանր սպառազինությունները հետ քաշել շփման գծից»,- ասել է Սթոլթենբերգը ԵՄ պաշտպանության նախարարների նիստի մեկնարկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ ՄԱԿ տվյալների՝ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունից զոհվել է 8 հազար մարդ։ Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվել էր կոնտակտային խմբի Մինսկի հանդիպումներում, որը անցյալ տարվա սեպտեմբերից արդեն 3 փաստաթուղթ է ստորագրել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



