Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

INSARAG-ի 36-ժամյա վարժանք Հայաստանում. հայկական փրկարարական թիմը վերաորակավորմանն ընդառաջ (տեսանյութ)

SOCIETY


Ապրիլի 15-ին մեկնարկեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը: «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2020 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և ավարտվելու է ապրիլի 16-ի երեկոյան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ սցենարի` Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում։ Հարևան երկրին օգնություն ցուցաբերելու առաջին քայլը եղել է ԱԻ նախարարությունում գումարված խոհրդակցությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ։ Կայացվել է քաղաքական որոշում՝ համաձայն որի Հայաստանը փրկարարական խումբ է ուղարկում Իրան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին հանձնարարվել է կազմակերպել հայկական ՔՈՓ թիմի արձագանքումն Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը։ Վարժանքի հետագա գործողությունները շարունակվել են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ), իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում։

Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է նաև բուն գործողությունների անցկացման վայր՝ տեղում ծանոթանալու Լուսակերտում ՔՈՓ թիմի ծավալած բազայի հնարավորություններին, ինչպես նաև՝ Արզնիի ձորում անցկացվող հետախուզական ու որոնողափրկարարական աշխատանքներին։ Վարժանքին հետևում էին նաև գերմանացի և շվեյցարիացի փորձագետները: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական օգնության արձագանքման գլխավոր պատասխանատու, վարժանքի մենթոր Դեյվիդ Սոխորը բարձր գնահատեց հայկական թիմի պատրաստվածությունը՝ նշելով, որ մինչև որակավորում մեկ տարուց ավելի ժամանակ կա, և որևէ մտավախություն չկա թիմի վերաորակավորման հարցում։

Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքը 2020 թ. սեպտեմբերին նախատեսված մեր ՔՈՓ թիմի վերաորակավորման հիմնական քայլերից է։ Ըստ նրա՝ վարժանքի թե նախապատրաստական, և թե այս փուլի աշխատանքներն անցկացվում են INSARAG-ի ստուգաթերթերի համաձայն։ Առկա թերությունները, ըստ տնօրենի տեղակալի, պետք է շտկվեն, և սա է ամենակարևոր նախապայմանը Հայաստանի ներքին կարողությունների զարգացման տեսանկյունից: Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքում կիրառվելու են INSARAG-ի սահմանած նոր առաջնահերթությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկությունների արագ փոխանակման համակարգեր և այլն: Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:

2015 թ. Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ այն բանից հետո, երբ հայկական Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը սեպտեմբերի 1-4-ը բարեհաջող կերպով հաղթահարել էր որակավորման եռօրյա վարժանքը և դասակարգվել որպես միջին մակարդակի ՔՈՓ թիմ:

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice