Եվրոպական խաղերի չեմպիոն Սեդա Թութխալյանը Բաքվում նվաճեց նաեւ արծաթե մեդալ
SPORTՌուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության հենացատկում նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպայի խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը: Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Ջուլիա Շտայնգրուբերը, երրորդ տեղում է հոլանդացի Լիզա Թոպը:
Սեդա Թութխալյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել էր նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոնի տիտղոսը:
15-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



