Yerevan, 23.November.2026,
00
:
00
BREAKING

Ժամանակակից ծնողների 10 գլխավոր սխալները. սա պետք է հիշի յուրաքանչյուր ծնող

LIFE

Երբ ես մայր դարձա, կողքից միլիոնավոր խորհուրդներ էի լսում, թե ինչպես պետք է սիրեմ երեխաներիս, բայց ես երբեք դրանք չէի լսում, որովհետև քչերը գիտեն, թե ինչպես է պետք դաստիարակել ոչ միայն լսող, այլև երջանիկ երեխաների։ Ես ձեզ կոչ եմ անում այս հարցում պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա։ Ձեր գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնան երջանիկ, ոչ թե լսող երեխաները։ Դաստիարակության մեջ իմ հիմնական կանոնը հետևյալն է. «Պատրաստիր երեխայիդ ճանապարհի համար, սակայն նրանից մի խլիր ինքնուրույն այն անցնելու հնարավորությունը»։

10 սխալ, որ թույլ են տալիս ծնողները դաստիարակության մեջ։Image result for воÑпиÑание

Սխալ № 10. Դուք խոնարհվում եք ձեր երեխաների առաջ

Մեզանից շատերը փորձում են կատարյալ ծնողներ լինել։ Մեր երեխաները շատ ավելի լավ պայմաններում են ապրում, քան մենք ենք ապրել։ Մենք բավարարում ենք նրանց բոլոր քմահաճույքները, և երեխաները սկսում են մտածել, թե երկրագունդն իրենց շուրջն է պտտվում։ Եվ եթե հաջորդ անգամ հանկարծ չի ստանում իր ուզածը, շատ ծանր է տանում, շատ ավելի ծանր, քան հարևանի տղան, ում այդ ամենը չեն տալիս ծնողները։

Մենք չպետք է խոնարհվենք մեր երեխաների առաջ, մենք պետք է սիրենք նրանց։ Նրանք մեզ համար տիեզերքի կենտրոնն են, բայց իրենք դա չպետք է այդպես ընկալեն։Image result for воÑпиÑание

Սխալ № 9: Դուք ենթադրում եք, որ ձեր երեխաները իդեալական են

Շատ ծնողներ այսօր պատրաստ չեն իրենց երեխաների մասին որևէ բացասական կարծիք լսել։ Հենց որ ինչ–որ մեկը քննադատում է նրանց, անմիջապես բախվում է ծնողի բացասական վերաբերմունքին կամ նույնիսկ ագրեսիային։ Եթե ուսուցիչը ասում է ձեզ, որ ձեր երեխան իրեն լավ չի պահում և նեղացնում է համադասարանցիներին, ապա հետևություններ պետք է անել երեխայի մասին, այլ ոչ թե ուսուցիչների։

Սխալ № 8: Ձեր կյանքը ձեր երեխաներն են

Մենք հպարտանում ենք մեր երեխաներով։ Երբ իրենց մոտ ինչ-որ կարևոր բան է ստացվում, մենք ավելի երջանիկ ենք լինում, քան կլինեինք մեր սեփական հաջողությունների համար։ Բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Դուք պետք է ունենաք ձեր սեփական կյանքը և ձեր հաջողությունները։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան լիարժեք կյանք ապրի, ուրեմն՝ դուք էլ ձեր կյանքն ապրեք լիարժեք և նրա համար օրինակ ծառայեք։

Սխալ № 7: Դուք բոլոր որոշումները նրա փոխարեն եք ընդունում

Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխան վատ պատմությունների մեջ չընկնի։ Իհարկե, ուզում ենք, որ նա գովերգի մեզ նրա համար, որ մենք նրա համար ամեն բան անում ենք։ Խնդիրը, սակայն, այն է, որ այդպիսի երեխան չի կարողանում ինքնուրույն մտածել։ Մի որոշեք ձեր երեխայի փոխարեն, թե ինչ է նա անելու, ինչպիսին է նա լինելու կամ ով է նա դառնալու։ Սիրո այս արտահայտումը ձեր կողմից հաստատ նրան օգուտ չէ։

Սխալ № 6: Մրցութային դաստիարակություն

Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան բոլորից լավը լինի, ավելի լավ սովորի, լավ սպորտային արդյունքներ ցույց տա։ Շատերը այնպես են տարվում դրանով, որ երեխան սկսում է ողջ կյանքը որպես մեկ անվերջանալի մրցույթ դիտարկել։ Ավելի լավ է սովորեցրեք երեխային, որ ամեն գնով ձեռք բերված հաղթանակը միակ բանը չէ, որ նշանակություն ունի։ Մարդուն բնորոշում են ոչ թե իր հաղթանակները, այլ նրա բնավորությունը։Image result for воÑпиÑание

Սխալ № 5 Դուք զրկում եք նրան մանկությունից

Որքան երջանիկ լինի ձեր երեխայի մանկությունը, այնքան ավելի երջանիկ մարդ նա կդառնա։ Ամենաճիշտ տարբերակը երեխային մանկությունից զրկելու նրան դասերով, պարապմունքներով, խմբակներով, օտար լեզուների ուսումնասիրությամբ, սպորտով ծանրաբեռնելն է։ Եվ դրան գումարած նաև ուզում ենք, որ նրանք մեզ տնային գործերում օգնեն։ Բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը մանկություն ունենալու իրավունք ունի։

Սխալ № 4: Դուք ուզում եք ունենալ «ճիշտ», այլ ոչ թե «իսկական» երեխա

Մի փորձեք փոխել ձեր երեխայի մեջ այն, ինչը ձեզ դուր չի գալիս։ Մի ստիպեք նրան դառնալ այն մարդը, որ դուք պատկերացնում եք ձեր երազանքներում։ Թող նա դառնա այն, ինչ ինքն է ուզում դառնալ։ Թող նա լինի այնպիսին, ինչպիսին որ կա իր էությամբ։

Սխալ № 3: Դուք մոռանում եք այն մասին, որ արարքները խոսքերից կարևոր են

Մենք բոլորս էլ ուզում ենք մեր երեխաների աչքերում կատարյալ երևալ։ Մենք գիտենք՝ որպեսզի նա խելացի և բարի մեծանա, մենք պետք է նրա համար օրինակ ծառայենք։ Բայց մենք մոռանում ենք, որ բարոյական խրատները աշխատում են միայն մի դեպքում. եթե մենք ինքներս ենք դրանց հետևում։Image result for воÑпиÑание

Սխալ № 2: Դուք դատում եք ծնողների մասին նրանց երեխաներով

Երբ դուք անդաստիարակ երեխա եք տեսնում, անմիջապես մտածում եք, թե նա լավ ծնողներ չունի։ Սակայն դա միշտ չէ, որ այդպես է։ Մենք երբեք չգիտենք, թե որքան են մյուս ծնողներն անհանգստանում իրենց երեխաների համար։ Դրա համար չպետք է նաև դատողություններ անենք և մեղադրենք։

Սխալ № 1: Բնավորության թերագնահատում

Ամեն երեխա իր բնավորությունն ունի և իր ներքին բարոյական կողմնացույցը։ Սրանք շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ձեր բոլոր ջանքերը՝ նրան կատարյալ մարդ դարձնելու։ Մի փորձեք սովորեցնել նրան գրքերում գրված շաբլոններով։ Յուրաքանչյուրին հատուկ մոտեցում է պետք։ Կարևորը, ինչի մասին պետք է հոգ տանել, բնավորությունն է։ Միակ հնարավորությունը, որ պետք է տալ երեխային այն կոփելու համար, նրան ազատություն տալն է։ Մի թաքցրեք ձեր երեխային իրական աշխարհից։ Թող ձեր սերը նրա համար բանտ չդառնա։

Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia