«Արծվի թևեր» հատվածում մեքենան բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շուռ եկել. shamshyan.com
SOCIETYԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Սառիկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի ծառայողները, ովքեր ճանապարհից հեռացրեցին երթևեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



