Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլ ամսին, և արդյո՞ք ցրտահարության վտանգ կա. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը
LIFEԳյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել, և լուրջ վնասներ չկան: «Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ Ցոլակյանն ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց 99 տոկոսով վտանգ չի լինի:
Ցոլակյանը հայտնեց, որ Հայաստանի որոշ շրջաններում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով կա հեղեղումների վտանգ։ Ակտիվացել են նաև սողանքները։ «6 տեղ մենք սողանքներ ունենք այսօր։ Լոռու մարզում մեկ շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտին։ Կանխատեսվում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհի հատված և մեկ գյուղի ճանապարհ կարող է փակվել։ Մոտ 6000 տոննա հողի զանգված կարող է լցվել ճանապարհի վրա»,– ասաց նա։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



