Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ցուլերի տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի․ ապիլի 21-ի աստղագուշակը

LIFE

 

Խոյ։ Օրվա առաջին կեսը հաջող է ընթանում։ Կարելի է ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ցանկալի է մեծ գնումներ կատարել և շահավետ գործարքներ կնքել։ Աստիճանաբար կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչն առաջին հերթին անդրադառնում է տրամադրության վրա․ դուք դառնում եք նյարդային և անհամբեր, հեշտ եք տրվում սադրանքների, նեղանում եք անմեղ կատակներից։ Ամենատարբեր վեճերի և կոնֆլիկտների հավանականությունը շատ բարձր է։ 

 

Ցուլ։ Չնայած վատ օր չէ, բայց տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի: Վերջինիս պատճառն էմոցիոնալ ֆոնի անկայունության մեջ է, դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մանրուքից ընկնում տխրության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին լավ էիք լեզու գտնում: Դուք մե՛կ ցանկանում եք միայնակ մնալ, մե՛կ հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ էլ ուղղակի հանգստանալ ու զբաղվել ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեզ հանգիստ չեն տալիս:  

 

 Երկվորյակներ։ Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը, օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է փոխզիջում գտնել սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և մտերիմների սպասելիքների միջև: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբոքվում, այլ մարում են: Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:

 

Խեցգետին։ Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք, և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն: Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

 

Առյուծ։ Անհաջող օր է։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, խնդիրներ առաջանում են նույնիսկ այնտեղ, որտեղ չէիք սպասում։ Հնարավոր են վեճեր գործընկերների և ղեկավարության հետ, կոնֆլիկտային իրավիճակներ են առաջանում ամենաանպատեհ իրադրություններում՝ չթողնելով կենտրոնանալ նրա վրա, ինչ կարևոր է և ակտուալ։ Հեշտ չէ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, այսօր նրանք հակված չեն ըմբռնումով մոտենալու ձեր թուլություններին, իսկ ահա քննադատությունը, որը միայն մասամբ է կառուցողական, անպակաս է։ Հավանական են չծրագրված ծախսեր, մեծ գնումների մասին հետագայում կափսոսաք։

 

Կույս։ Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը: Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

 

Կշեռք։ Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը և այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնելու: Հարկադրված ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ: Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել, այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են: Այնպես որ, անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ:

 

Կարիճ։ Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումները: Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումներ: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում՝ էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

 

Աղեղնավոր։ Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրջ ջանքեր թափեք, ընդ որում՝ արդյունքների կարող եք հասնել միայն անձնական նախաձեռնությունների շնորհիվ: Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:

 

Այծեղջյուր։ Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին: Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ այցելելու համար:

 

Ջրհոս։ Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչ ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը: Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:

 

Ձկներ։ Օրը բավական անհարթ է, դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնելու վատ ազդեցության տակ, դառնալու խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնելու այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding