Քաղաքացու օրը իմքայլական պատգամավորները կգնան մարզեր
SOCIETYԱյսօր՝ ապրիլի 23-ին ԱԺ-ում տեղի է ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստ։
Ըստ պատգամավորների, քննարկվող թեմաներից մեկը լինելու է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները։
Լրագրողների հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց. «Մեր խմբակցության պատգամավորներն օրը նշելու են այնտեղ, որտեղ առաջադրվել և ընտրվել են։ Ես գնալու եմ Գեղարքունիքի մարզ, մասնակցելու հանրային քննարկումների, օրը նշելու մեր քաղաքացիների, ընտրողների հետ։ Դեռ մանրամասները հստակ որոշված չեն»։
Պատգամավորը նշեց, որ քաղաքացիները տեղյակ են սպասվող հանդիպումների մասին, մարզպետները զբաղվում են կազմակերպչական աշխատանքներով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



