Կիևի հայ համայնքի և Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած կլոր սեղանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին
INTERNATIONAL NEWSԱյսօր, ապրիլի 23-ին, Կիեւի Տ.Շևչենկոյի անվան ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ «ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գլոբալ սպառնալիք» թեմայով կլոր սեղան է անցկացվել:
Կոնֆերանսին ներկա էին Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները ՝ ի դեմս համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանի, դեսպաններ, հասարակական գործիչներ, գիտնականներ, հոգեւորականներ: Սիմպոզիումին մասնակցեցին ԿՄՀԻ-ի ուսանողներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները, ակտիվիստներ եւ հայ համայնքների անդամներ: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Կիեւի հայ համայնքը, Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը:
Ողջույնի խոսքերով ու գիտական զեկույցներով են հանդես եկել ԿՄՀԻ-ի փոխտնօրեն Անտոն Կորինեւիչը, Ուկրաինայում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Տելեմաչուին, Սլովենիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար տիկին Մաթեա Քրչունին, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Լվովի արվեստի ազգային ակադեմիայի՝ արվեստի մենեջմենթի ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Հայուկը, Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության դիտորդական խորհրդի անդամ, ազգությամբ հրեա հայտնի հասարակական գործիչ Իոսիֆ Զիսելսը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Կիևի հայ համայնքի վարչության նախկին անդամ Տիգրան Քարաջեզյանը եւ այլք:
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկել են ժողովուրդների եւ ազգերի դեմ բռնի գործողությունների նախապայմանների կանխարգելման ուղիները, իրականացրել պատմական եւ ընթացիկ իրադարձությունների համեմատական վերլուծություն, առաջարկություններ մշակել «մշակութային ցեղասպանության» կանխման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Կիևի հայ համայնքի կողմից կազմակերպված այս միջոցառման անցկացումը հետապնդում է կրթական եւ գիտական նպատակ, կոչված է նպաստելու ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության՝ օրենսդիր, իրավական մակարդակով ընդունմանն ու ճանաչմանը:







1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



