1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր. ԱՄՆ դեսպան
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը, իսկ փաստ է այն, որ 1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Մենք այստեղ ենք, որպեսզի հիշենք եւ հարգենք զոհերի հիշատակը: Ինչպես ես ասել եմ իմ թեկնածության հաստատման լսումների ժամանակ, ԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը, իսկ փաստ է այն, որ 1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր: Մեզ շարունակում է ոգեշնչել հայ ժողովրդի տոկունությունը»,- ասաց դեսպանը:
Նա նաեւ հավելեց, որ ԱՄՆ-ն շատ երախտապարտ է հայկական ծագումով ամերիկացիներին, որոնք այնքան շատ բան են արել ԱՄՆ-ի եւ ամերիկյան հասարակության համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



