Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
SOCIETYԵրկարատև ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:
Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, 1970-1975թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ.՝ աշխատելով որպես «Երեկոյան Երևան» թերթի թղթակից:1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



