Կոտայքի մարզում մեքենան ընկել է Հրազդան գետը (լուսանկարներ)
SOCIETYԱպրիլի 24-ին` ժամը 19:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:




1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



