ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն բյուջեի քննարկումներին. Փաշինյան
SOCIETYԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն 2018 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գանք, պետք է արձանագրել, որ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները ԱԺ-ում քննարկումներին ակտիվ ձեւով պետք է ներկա լինեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր գործիչ քննադատում էր իշխանություններին, որ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ չեն գալիս Երեւանի քաղաքապետը, որոշ մարզպետներ, ոստիկանապետը կամ ԱԱԾ տնօրենը, իրենց փոխարեն գալիս էին տեղակալները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



