Շրի Լանկայում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը նվազեցվել է 100-ով. Reuters
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայում կիրակի տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը նվազել է 100-ով: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, տեղի իշխանությունների երկու ներկայացուցիչ հայտնել են, որ զոհերի թիվը կազմել է 250 և ոչ թե 359, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր:
«Զոհվածների թիվը կարող է լինել 250 կամ 260», - աղբյուրը մեջբերում է կղզու բուժծառայության ղեկավարին:
Շրի Լանկայի պաշտպանության և ԶԼՄ-ների հարցերով պետական նախարարը հայտարարել է, որ ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվի պաշտոնական գնահատականը նվազեցվել է 253-ի, քանի որ առողջապահության նախարարությունը հնացած տեղեկություններ էր ներկայացրել, որոնք ստացել էր դիահերձարաններում աշխատող դատաբժշկական փորձագետներից: Նրանք դժվարացել են հստակ տեղեկություն հաղորդել հայտնաբերված բազմաթիվ մարմնի մասերի պատճառով: