Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Երկվորյակներն ինչ էլ անեն այսօր, նրանց հետապնդելու է հաջողությունը․ ապրիլի 26-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ: Տրամադրվեք պայքարի և մի մտածեք, որ հաղթանակը հեշտ կտրվի: Դրական միտումների ազդեցությունն այսօր աննշան է, իսկ տհաճությունները ներկայացված կլինեն հարուստ տեսականիով: Դրանք կարող են ծագել աշխատավայրում, տանը և նույնիսկ փողոցում: Մեծ է ֆինանսական կորուստների հնարավորությունը, ծախսերը կլինեն ավելի շատ, քան սպասում էիք: Նշանի շատ ներկայացուցիչներ կփչացնեն հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Բայց Խոյերը նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա փոխել իրենց վարքագիծը, թեև դա կարող էր օգնել խուսափել շատ դժվարություններից:  

 

 Ցուլ: Շտապողականություն հանդես մի բերեք: Ավելի լավ կլինի մինչև կեսօր կարևոր գործեր չձեռնարկել, եթե նույնիսկ շատ եք ցանկանում: Այդ ժամանակահատվածում դուք հեշտությամբ կտրվեք սադրանքների, ինչից կարող են օգտվել մարդիկ, ովքեր ձեր լավը չեն ցանկանում: Ամենացավոտ հարվածը, սակայն, կարող է հասցնել այն մարդը, ում դուք վստահում եք: Նա կարող է ծաղրել ձեր զգացմունքները կամ գաղտնիքները դարձնել հասարակության սեփականությունը: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող կդասավորվի, և դա՝ ձեր շնորհիվ: Քննելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ դուք ճիշտ հետևություններ կանեք և դրանց համեմատ կփոխեք վարքագիծը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն աշխատանքի վայրում:  

 

 Երկորյակ: Ինչ էլ որ անելու լինեք, ձեզ հետապնդելու է հաջողությունը: Օգտվեք այդ հանգամանքից: Սակայն, ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի: Արդեն հաջորդ օրվա ավարտին այն աստիճանաբար կիջնի: Այդ պատճառով էլ նախապատվությունը տվեք այն գործերին, որոնք հնարավոր է արագ ավարտին հասցնել: Մեծ ծրագրեր կարելի է ձեռնարկել, եթե ձեզ աջակցում են ազդեցիկ դաշնակիցները: Այսօր սկսվող ծանոթությունները կարող են հաճելի շարունակություն ունենալ: Բացի այդ՝ հնարավոր է, որ նշանի շատ ներկայացուցիչներ հանդիպեն այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում կօգնեն նրանց վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ բարելավել ֆինանսական դրությունը:

Խեցգետին: Օրը թեև թեթև չէ, բայց արդյունավետ է: Քրտինքը ճակատին աշխատելու հեռանկարը ձեզ չի վախեցնում: Գործերը, որոնցով հարկ կլինի զբաղվել, հետաքրքիր են և, բացի այդ, հնարավորություն կտան փայլելու սեփական տաղանդով և ցուցադրելու մասնագիտական գիտելիքները: Բայց հիշեք, այն մարդիկ, ում վրա կփորձեք տպավորություն գործել, չեն նկատի այդ ամենը, եթե դուք չփորձեք մի փոքր ինքնագովազդվել: Մի քաշվեք ինքներդ ձեզ գովելուց: Հնարավոր են որոշ դժվարություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Շատ Խեցգետիններ կհիասթափվեն այն կանանցից, ում միշտ իրենց դաշնակիցն են համարել: Երեկոյան ինքնազգացողության հետ կապված թեթևակի խնդիրներ կարող են ծագել:

Առյուծ: Կարելի է կյանքի կոչել նախօրյակին ծագած որևէ գաղափար կամ ավարտին հասցնել այն գործերը, որ սկսել էիք կիրակի: Օրը նպաստավոր կլինի հատկապես այն Առյուծների համար, ովքեր այն կսկսեն նոր աշխատավայրում կամ նոր մարդկանց հետ շփումներով: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր մինչ այդ ձեզ չեն ճանաչել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին: Աշխատեք չներքաշվել տղամարդկանց հետ վեճի մեջ: Եթե կարելի է խուսափել ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ վեճերից, ուրեմն՝ այդպես էլ վարվեք, այլապես հարաբերությունները կարող են փչանալ երկար ժամանակով, և դուք անտեղի լուրջ հակառակորդ ձեռք կբերեք:

Կույս: Հնարավոր է՝ ոչ հաճելի տեղեկություններ լսեք: Ձեզ համար կարևոր նշանակության հարցը կարող է լուծվել ոչ ձեր օգտին, բայց որքան սառնասրտորեն ընդունեք այդ իրողությունը, այնքան լավ ձեզ համար: Սեփական հետաքրքրությունների համար համառ պայքարն անիմաստ է, աշխատեք միառժամանակ հարմարվել հանգամանքներին: Քիչ ավելի ուշ դուք կհասկանաք, որ դրանք այնքան էլ անբարենպաստ չեն ձեզ համար: Օրը զերծ չէ դրական կողմերից: Անձնական հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար, ներդաշնակ ընթացք կուենան: Սիրահարված Կույսերի օրը լի է հաճելի անակնկալներով, հարմար՝ ռամանտիկ հանդիպման համար:

Կշեռք: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել: Հատկապես զգացմունքայնության տեսանկյունից ձեզ համար դա օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է: Ուրիշի ազդեցության տակ ընկնելու, խարդախներից տուժելու հավանականությունը մեծ է: Ստեղծված իրավիճակին (այդ թվում՝ և ֆինանսական) տրված սառը և կշռադատված գնահատականը կօգնի ձեզ խուսափել վտանգներից: Օրվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ: Շատ Կշեռքների գլխում ինքնատիպ գաղափարներ կարող են ծագել, համարձակ մտքեր: Գործնական հոտառությունը բավականին սուր է: Եթե որոշեք որևէ գործարք կնքել, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջող:

Կարիճ: Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է զբաղվել սիրած գործով՝ չզգուշանալով որևէ մեկի քննադատությունից կամ ուղղակի բացասական վերաբերմունքից: Շանս կա հարթելու ոչ վաղուցվա մասնագիտական վեճը, գտնել այն մարդուն, ով կօգնի ձեզ լուծել աշխատանքի հետ կապված խնդիրներ: Դժվարություններ կծագեն օրվա վերջին մոտ: Հնարավոր է՝ տհաճ նորություններ լսեք, լինեն անսպասելի ձգձգումներ և չծրագրավորած ծախսեր: Բայց ձեր տրամադրությունը ոչինչ չի փչացնի, որովհետև հակված եք մտածելու, որ մանրուքների վրա չարժե ուշադրություն սևեռել:

Աղեղնավոր: Եղեք շատ ուշադիր: Օրը կարող է լուրջ խնդիրներ բերել կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ մակերեսային որոշումները (սա ավելի շատ վերաբերում է անձնական կյանքին) ոչ միշտ են ճիշտ: Աշխատեք վերլուծել իրավիճակը, հաշվի առեք բոլոր, անգամ մանրուք թվացող հարցերը, որոնց վրա դուք ուշադրություն չէիք դարձնի այլ հանգամանքներում: Այսօր ձեզ կօգնեն մարդիկ, որոնց հետ ծանոթացել եք հունիսի առաջին օրերին: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը ձեզ համար ավելի հեշտ կլինի, քան նրանց, ովքեր վաղուցվա ծանոթներ են կամ նույնիսկ բարեկամական կապեր ունեն ձեզ հետ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Այծեղջյուր: Առավոտյան ծագող փոքր դժվարությունները կարող են վրդովեցնել նշանի շատ ներկայացուցիչների: Նրանց թվում է՝ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն կեսօրին նրանք կհասկանան, որ իրավիճակը, թեև դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը: Դա հիմնականում վերաբերում է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տղամարդկանց հետ հաճելի շփումների համար: Նոր ծանոթը կարող է դառնալ թե՛ լավ ընկեր, թե՛ գործընկեր, թե՛ հովանավոր և թե՛ զուգընկեր․ ամեն ինչ կախված է ձեզնից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար:

Ջրհոս: Ճարպկորեն օգտվելով ստեղծվող իրավիճակներից՝ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը և լավ վաստակել: Վտանգ չկա, որ ուրիշները ձեզ կկշտամբեն ինտրիգների հակվածության կամ դիմացինի վստահությունը շահագործելու մեջ: Դուք ազնիվ եք: Պարզապես կատարում եք քայլեր, որոնք մյուսների մտքով իսկ չեն անցնում: Օրը խիստ բարենպաստ է սիրային հարցերի համար: Հատկապես այն Ջրհոսները, որ վերջերս են միայն սիրահարվել, կզգան զգացմունքների ուժն ու երկկողմանիությունը, հեշտությամբ կհասնեն փոխըմբռնման: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Ձկներ: Այսօր մարդիկ, ում հետ կապված եք գործնական կապերով, կփորձեն ճնշում գործադրել և ստիպել ձեզ ընդունել որոշումներ, որոնք չեն բխում ձեր շահերից: Ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք նախ՝ հանգստանալ, ապա՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը, վանել ուրիշների հուշումներն ու ձեզ պարտադրվող մտքերը: Այդ պատճառով էլ ցանկալի չէ, որ գործնական խնդիրների կարգավորմամբ զբաղվեք ճաշից առաջ: Հակառակ գործնականի՝ ռոմանտիկ հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, եթե դուք ազատություն չտաք ձեր մռայլ երևակայություններին, չփորձեք վատը փնտրել այնտեղ, ուր այն լինել չի կարող ընդհանրապես:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding